42 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիի շրջանում շարունակվող մարտերի պատճառով

Armenpress 15:04, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 42 հազարից ավելի մարդիկ են հարկադրված եղել լքել իրենց տները զինված հակամարտության պատճառով, որն ապրիլի 4-ին սկսվել Է Տրիպոլիի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Չառլի Յակսլին:

«Անհամաչափ գնդակոծությունները եւ ծանր սպառազինության օգտագործումը հանգեցնում են ավերածությունների եւ վերաբնակման: Այս ամսին ավելի վաղ հակամարտության սկսվելուց ի վեր 42 հազարից ավելի մարդիկ են հարկադրված եղել լքել իրենց տները»,-հայտարարել Է նա:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ Տրիպոլիի շրջանում շարունակվող մարտերի պատճառով Լիբիայում տուժել Է 1997 մարդ (345-ը զոհվել Է, 1625-ը՝ վիրավորվել), նրանցից 22 զոհվածներ եւ 74 վիրավորներ քաղաքացիական բնակչությունից են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am