Սիլվիո Բեռլուսկոնին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել Է Միլանի հիվանդանոց. Corriere della Sera

Armenpress 13:18, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել Է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 30-ին հայտնել Է Corriere della Sera թերթը:

Հրատարակությունը, սակայն, մանրամասնություններ չի հայտնում 82-ամյա քաղաքական գործչի առողջական վիճակի վերաբերյալ: Վերջերս Բեռլուսկունին հերթական բուժզննումն Էր անցել սրտի վիրահատությունից հետո, որին նա ենթարկվել Էր 2016 թվականին: Բեռլուսկոնին, որը «Հառաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ ղեկավարն Է, օրվա ընթացքում պետք Է ներկայացներ Եվրախորհրդարանի ընտրությունների թեկնածուներին, եւ ինքն Էլ ավելի վաղ հայտարարել Է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am