Վերջին 5 տարում կտրուկ ավելացել է նոր զորանոցների կառուցումը

Armenpress 14:02, 29 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր զորանոցների կամ առհասարակ նոր ռազմական օբյեկտների կառուցումը վերջին 5 տարում կտրուկ ակտիվացել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Երևի թե չկա այնպիսի ռազմական նշանակության տեղամաս, որտեղ ամեն տարի հենց միայն այս ուղղությամբ փոփոխություններ չլինեն։ Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը նաև ուղիղ ազդեցություն ունի տվյալ ստորաբաժանման մարտունակության վրա»,- գրել է Աբրահամյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am