ՔԿՀ-ներից 2019թ. առաջին եռամսյակում ազատվել է 339 անձ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական հիմնարկներից 2019թ. առաջին եռամսյակում ազատվել է 339 անձ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ՔԿՀ-ներից ազատվել է 339 անձ, որոնցից պայմանական վաղաժամկետ` 41, հիվանդության պատճառով` 2, համաներումով` 59, մնացածի ազատազրկման ժամկետը լրացել է և նրանք ազատ են արձակվել»,- ասաց Զեյնալյանը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ