Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Անանդի հետ

Armenpress 09:12, 29 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Գերմանիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grenke Chess Classic մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 33-րդ քայլին գրոմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

8 տուրից հետո Արոնյանը 4 միավորով 7-րդ տեղում է: Մրցաշարում առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է 6,5 միավորով:

Վերջին` 9-րդ տուրում, Արոնյանի մրցակիցն Ֆաբիանու Կարուանան է ԱՄՆ-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am