Դոնալդ Թրամփը հայտնել է Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը չվավերացնելու որոշման մասին

Armenpress 21:29, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրելու է Սենատին դադարեցնել Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որը ստորագրվել է Բարաք Օբամայի նախագահության տարիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ ևս մեկ պատմական քայլի մասին: Օբաման ստորագրել է Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը, իսկ իր պաշտոնավարման վերջին օրերին ուղարկել է Սենատ` այն վավերացնելու համար: Այդ փաստաթուղթը ոտնահարում է ձեր սահմանադրական իրավունքները: Իմ աշխատակազմը երկեք չի վավերացնի այդ համաձայնագիրը»,- ասել է նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am