Կրեմլում արձագանքել են միջուկային զենքից հրաժարվելու Թրամփի նախաձեռնությանը

Armenpress 17:02, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում դրական արձագանք Է գտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից միջուկային զենքի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը, բայց առայժմ տեղեկատվություն չկա այդ նախաձեռնության մանրամասների եւ բովանդակության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Վեդոմոստի»-ին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազույցում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը պետք Է հրաժարվեն միջուկային զենքից: «Այսօր ես տեսա, թե ինչպես Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ ուրախ Է Կիմ Չեն Ունի եւ Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ին օգնելու հնարավորության համար: Մենք ցանկանում ենք ազատվել միջուկային զենքից, մենք բոլորս պետք Է ազատվենք: Ռուսաստանը պետք Է ազատվի դրանից, Չինաստանը պետք Է ազատվի դրանից»,- ասել Է Թրամփը:

CNN-ը, վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրներ, հայտնել Է, որ Սպիտակ տունը ինտենսիվ միջգերատեսչական բանակցություններ Է վարում, որպեսզի Թրամփին առաջարկի Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ միջուկային սպառազինության կրճատման նոր համաձայնագրի տարբերակներ: «Գաղափարը հիանալի Է, բայց ոչ մի մանրամասնություն չկա: Հասկանալի չԷ, թե ինչ բովանդակություն ունի նախաձեռնությունը»,-ասել Է Պեսկովը:

Իր հերթին ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել Է, որ Մոսկվան ողջունում Է միջուկային զենքից լիովին հրաժարվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Չինաստանին: «Հաշվի առնելով միջուկային զենքի դերի աճն ամերիկյան դոկտրինային փոստաթղթերում եւ դրա աստիճանական փոխադրումն այն միջոցների հարթություն, որոնք կարող են կիրառվել մարտի դաշտում, նման հայտարարությունը կարելի Է միայն ողջունել»,- ասել Է ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը:

Ըստ որում Ռուսաստանն ուշադրությամբ ուսումնասիրում Է ԱՄՆ-ի կողմից հնչող ազդանշանները Չինաստանի մասնակցությամբ միջուկային զինաթափման հնարավոր եռակողմ համաձայնագրի մասին, հավելել Է Ռյաբկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am