Արեն Պետունցը նշանակվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ

Armenpress 13:19, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ Արեն Պետունցը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

Կենսագրություն

Ծննդյան ամսաթիվ:           02 Մայիս 1994

Ծննդավայր - ՀՀ, ք․ Վանաձոր

Կրթություն

2016թ․ ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժինը, մասնագիտություն` թյուրքագետ:

2018թ.   ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, մասնագիտություն`             թյուրքական պատմաբանասիրություն:

Աշխատանքային փորձ

2013-2014թթ.  ՀՀ Ազգային ժողով, պատգամավորի  հասարակական հիմունքներով օգնական

2016- 2019թթ. «Արմենպրես» ՓԲԸ պետական լրատվական գործակալություն, խմբագիր-թարգմանիչ

2018թ․ սեպտեմբերի 1-ից մինչ օրս՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության ամբիոնի դասախոս

2019թ. հունվարի 23-ից մինչ օրս՝ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի օգնական:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am