ԱՄՆ-ում ծրագրում են արբանյակ արձակել 3D-տպիչով տպված հրթիռի միջոցով

Armenpress 11:54, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Relativity ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), մտադիր Է պատրաստել կրող հրթիռ, որի բոլոր մասերը կստեղծվեն 3D-տպիչի միջոցով: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել Է Space.com ինտերնետ-պորտալը, Terran-1 երկաստիճան կրող հրթիռը պետք Է ցածր ուղեծիր դուրս բերի 1250 կիլոգրամ օգտակար բեռնվածք: Մեկ արձակման արժեքն, ըստ հաշվարկների՝ կկազմի 10 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց Է պատկանում աշխարհում ամենամեծ 3D-տպիչը՝ Stargate-ը, որը կարող Է հրթիռի մասերը տպել 60 օրվա ընթացքում: Stargate-ը մշտապես բարելավվում Է եւ ավելի ու ավելի արագ Է գործում տվիչների եւ ավտոմատ ուսուցման համակարգի օգտագործման հաշվին,- նշում են ընկերության ներկայացուցիչները:- Մենք արտադրության միանգամայն նոր տիպ ենք ստեղծում»:

3D-տպիչի օգտագործումը թույլ կտա կրող հրթիռը պատրաստել ընդամենը մոտավորապես հազար հանգույցից, մինչդեռ սովորական մեթոդներով կրող հրթիռ ստեղծելիս հանգույցների թիվը գերազանցում Է 100 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am