ԱՄՆ-ը մայիսին ձեռնամուխ կլինի Քաբուլում իր դիվանագիտական ներկայացուցչության կրճատմանը. Reuters

Armenpress 11:19, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն որոշում Է ընդունել մայիսի վերջին սկսել Աֆղանստանի մայրաքաղաքում դիվանագիտական ներկայացուցության աշխատակիցների թվի կրճատումը: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, անհայտ պատճառով ամերիկյան դիվանագիտության ղեկավարը որոշել Է այդ քայլին դիմել պլանավորվածից մեկ տարի շուտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Քաբուլի դեսպանատունը Միացյալ Նահանգների խոշորագույն դիվանագիտական ներկայացուցչություններից մեկն Է, ԱՄՆ-ի դեսպանությունն այնտեղ ունի շուրջ 1,5 հազար աշխատակից:

Պլանավորվող փոփոխությունների արդյունքում սպասվում Է անձնակազմի կրճատում մոտավորապես կիսով չափ: Պետդեպարտամենտի ներկայացուցչուհին այս իրադրությունը մեկնաբանելու՝ գործակալության խնդրանքին ի պատասխան հայտարարել Է, որ Թրամփի առաջնահերթություններն են՝ «Աֆղանստանում պատերազմի ավարտը կայուն խաղաղ կարգավորման միջոցով եւ ուշադրության կենտրոնացումն ահաբեկչության դեմ պարքարի վրա»: Ըստ որում Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչուհին չի պարզաբանել, թե Փոմպեոն ինչու Է որոշել արագացնել Քաբուլում ԱՄՆ-ի դիվանագետների թվի կրճատման պլանի իրագործումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am