Շրի Լանկայում շուրջ 10 հազար զինվորականներ են պահպանում մզկիթներն ուրբաթօրյա աղոթքի օրը. Reuters

Armenpress 10:25, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում շուրջ 10 հազար զինվորականներ են պարեկում մզկիթների եւ այլ կրոնական վայրերի մոտ: Ինչպես հայտնել Է Reuters լրատվական գործակալությունը, իշխանությունները զգուշանում են հնարավոր ահաբեկչական գործողություններից ապրիլի 21-ի պայթյուններից հետո, որոնց հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել Է շուրջ 250 մարդ:

Նախօրյակին Շրի Լանկայի մուսուլմանական կրոնական գործերի նախարար Աբդուլ Հալիմ Մոհամեդ Հաշիմն այդ կղզի-պետության իսլամի հետեւորդներին կոչ Է արել ապրիլի 26-ին ավանդական ուրբաթօրյա աղոթք չանցկացնել մզկիթներում, այլ այն անել տանը:

Կարդինալ Մալկոլմ Ռանջիթն իր հերթին կոչ Է արել նաեւ քրիստոնյա հոգեւորականներին՝ պատարագներ չանցկացնել մինչեւ իրադրության բարելավումը: «Անվտանգությունը կարեւոր Է»,-նշել Է կարդինալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am