Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների հետ

Armenpress 17:39, 25 Ապրիլ, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են թատրոնին եւ հանրապետության թատերական կյանքին վերաբերող հարցեր: 

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Արցախում արդեն իսկ ձեւավորվել է տաղանդավոր երիտասարդ դերասանների խումբ, ինչը հանդիսանում է թատրոնի ապագայի կարեւոր հիմքերից մեկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am