ՀԱՀ-ում մոլեգնող տեղատարափների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 70-ի

Armenpress 15:30, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նաթալ արեւելյան նահանգում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 70-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել Էր 51 զոհվածի մասին:

Նահանգի ղեկավար Սիհլե Զիքալալան հաստատել Է, որ զոհերի թիվը հասել Է 70-ի, եւ հավելել Է, որ եւս 1000 հոգի հարկադրված են եղել հեռանալ իրենց տներից:

Նահանգում հավաքում են փլատակները, կատարվում են փրկարարական աշխատանքներ: Սաստիկ տեղումների պատճառով ՀԱՀ-ի արեւելքում ողողվել եւ ջրածածկ են եղել ճանապարհները, վնասվել Է ենթակառուցվածքը, ինչպես նաեւ տներ են փլվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am