Ամերիկացին 768 միլիոն դոլար Է շահել վիճակախաղով

Armenpress 12:47, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակիչ Մանուել Ֆրանկոն դարձել Է երկրի պատմության մեջ ամենախոշոր շահումներից մեկի տերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Epoch Times թերթը:

Նա 768 միլիոն դոլար Է շահել վիճակախաղով: Կանոնների համաձայն՝ երիտասարդը կարող Էր փողը մաս առ մաս ստանալ 29 տարվա ընթացքում, սակայն նա որոշում Է ընդունել զոհաբերելու շահման մի մասը՝ հնարավորություն ստանալով միանգամից վերցնելու մնացորդը: Այսպես, արդյունքում հաղթողը կստանա 477 միլիոն դոլար: Ըստ որում նա պարտավոր Է մուծել դաշնային հարկ 114 ու կես միլիոն դոլարի չափով:

«Ինձ թվում Է, թե սա երազ Է, եւ ցանկացած պահի ես կարող եմ արթնանալ: Հավատս չի գալիս, թե նման բան կարող Էր պատահել այնպիսի հասարակ տղայի հետ, ինչպիսին ես եմ»,- ասել Է Ֆրանկոն: Երիտասարդին խորհուրդ են տվել դիմել իրավաբանի ծառայությունների՝ փողը ճիշտ տնօրինելու եւ կարողությունը չվատնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am