Թեհրանն առճակատման չի ձգտում ԱՄՆ-ի հետ. Իրանի ԱԳ նախարար

Armenpress 11:29, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ առճակատման չի ձգտում, բայց պատրաստ կլինի իրեն պաշտպանել անհրաժեշտության դեպքում: Ապրիլի 24-ին նրա խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք, ովքեր մշակել են վարվող քաղաքականությունը, չեն ցանկանում համաձայնեցված որոշում: Սակայն ինձ թույլ տվեք պարզաբանել, որ Իրանն առճակատման չի ձգտում, բայց պատրաստ կլինի պաշտպանվել»,- գործակալությանն ասել Է Զարիֆը, որը գտնվում Է Նյու Յորքում՝ Բազմակողմանիության եւ հանուն խաղաղության դիվանագիտության միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարն ըստ որում չի բացառել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Է ներքաշվել հակամարտության մեջ:

«Ես չեմ կարծում, թե (Թրամփը) պատերազմ Է ցանկանում,- նրա խոսքից մեջբերում Է անում Reuters-ը:- Բայց դա չի բացառում, որ նրան պարզապես կարող են ներքաշել դրանում»: Ապրիլի 24-ին ավելի վաղ Զարիֆը հայտարարել Էր ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակման՝ Իրանի իշխանությունների պատրաստակամության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am