Նուր Սուլթանում մեկնարկել Է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը

Armenpress 10:58, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել Է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Աստանայի ձեւաչափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ապրիլի 25-ին Ritz Carlton հյուրանոցում ընթանում են մասնակիցների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի (Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների), ինչպես նաեւ պաշտոնական Դամասկոսի, սիրիական ընդդիմության եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի երկկողմ եւ եռակողմ փակ հանդիպումները:

Նոր փուլն սկսվել Է Ռուսաստանի եւ Իրանի պատվիրակությունների հանդիպմամբ: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Իրանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական Ալի Ասքար Հաջին, Թուրքիայինը՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը: Ղազախստանի մայրաքաղաք են ժամանել նաեւ Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության, Հորդանանի՝ որպես դիտորդ երկրի պատվիրակությունները:

«Աստանայի» թվով 12-րդ փուլը կավարտվի ուրբաթ՝ ապրիլի 26-ին: Այդ օրը կկայանա լիագումար նիստ եւ կընդունվի բանակցությունների ամփոփիչ փաստաթուղթը:

Հիմնական հարցերը, որոնք հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել բանակցությունների ընթացքում, Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձեւավորումն Է, որն ընթանում Է արդեն ավելի քան մեկ տարի եւ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, կավարտվի մոտ ժամանակներս, ինչպես նաեւ բանակցությունների այս ձեւաչափին նոր երկրների ներգրավումը եւ Սիրիայի հյուսիս-արեւմուտքի Իդլիբի նահանգում ահաբեկիչների հարցի լուծումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am