Նադալը շարունակում է պայքարը Բարսելոնայի մրցաշարում, Խաչանովը՝ ոչ

Armenpress 00:21, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Բարսելոնայի միջազգային մրցաշարը հաջող է ընթանում իսպանացի Ռաֆայել Նադալի համար, իսկ Կարեն Խաչանովը դուրս մնաց հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Նադալը մրցում էր արգենտինացի Լեոնարդո Մայերի հետ: 2 ժամ 52 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց միայն երկու սեթում՝ 6:7 (7:9), 6:4, 6:2:

 Հայկական արմատներով ռուսաստանցի մարզիկ Կարեն Խաչանովը 2-րդ շրջանում մրցեց արգենտինացի Գիդո Պելյայի հետ և 1 ժամ 47 րոպեում պարտվեց երկու սեթերում՝ 6:2, 7:6 (7:4) հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am