200-ից ավելի մարդ դիմում է գրել «Երկրապահ կամավորականների միության» շարքերը համալրելու համար

Armenpress 15:06, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրապահ կամավորականների միության» շարքերը ակտիվորեն համալրվում են: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանն այս մասին նշեց լրագրողների հետ զրույցում:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում 200-ից ավելի մարդ դիմում է գրել միության շարքերը համալրելու համար: Այսօր երկրապահում այլ մթնոլորտ է տիրում: Ես հայտարարել եմ, որ անկախ կուսակցական պատկանելությունից պատերազմ անցած մարդը պետք է ազատ մտնի երկրապահ և դուրս գա: Դա իր ընտանիքն է, իր տունն է»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ, ասաց նա:

Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաև Դավիթ Սանասարյանի գործին՝ նշելով, որ նա իր ընկերն է, իրավապահները կտան գործի հետ կապված հարցերի պատասխանները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am