Հայտնի է 2019թ. լավագույն ֆիլմերի համար «Օսկար»-ի շնորհման օրը

Armenpress 14:40, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան:

««Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Dolby Theater-ում»,-ասված է ակադեմիայի կայքում հրապարակված հաղորդագրությունում: Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի 225 երկրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am