Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին  

Armenpress 13:36, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հերթական տուրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 5-րդ տուրում «Ատլետիկո-Ուրական» սեփական հարկի տակ հյուրընկալելով «Էմելեկ»-ին՝ պարտվել է 1:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բելեկյանը «Ատլետիկո»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 57-րդ րոպեին:

Թիմը մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am