Պատգամավորը համոզված է՝ Հայոց ցեղասպանության հարցում պետք է հանդես գալ պահանջատիրական դիրքերից

Armenpress 12:13, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլոր երկրների խնդին է, չկա մի պետություն, որը պետք է զերծ մնա այդ գործընթացից: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:  

«Մեր իշխանության քաղաքական գիծն այն է, որ պետք է հանդես գանք պահանջատիրական դիրքերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մխիթար Հայրապետյանը:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ կողմնակից ենք հարաբերությունների առանց նախապայմանների կառուցմանը: «Չեն կարող լինել հարաբերություններ, որոնք կպարունակեն նախապայմանների տրամաբանություն»,-ասաց պատգամավորը:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am