Հարավաֆրիկյան Հանրապետությունում անձրևներն ու սողանքները մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել

Armenpress 21:43, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության հարավում չդադարող անձրևների պատճառով ի հայտ եկած սողանքներից մահացածների թիվը հասել է 32-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, վիրավորները մի քանի տասնյակն են:

Տուժածների և անհետ կորածների հստակ թիվ այս պահին չկա:

Հեղեղումները վնասել են մեծ թվով ճանապարհներ, փլուզվել են տներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am