Դատախազությունը ՌԴ իրավապահ մարմիններին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը

Armenpress 17:08, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, ապրիլի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել ու ձերբակալվել է ՌԴ Կարելիայի Հանրապետությունում:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործիշրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող ՄիհրանՊողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորենվտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեականդիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահելիր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվելԵրևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբկալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբհայտարարվել էր հետախուզում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am