Բակո Սահակյանն այցելել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրություն

Armenpress 16:51, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն եւ հանդիպել թերթի աշխատակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում շոշափվել են թերթի գործունեության եւ հետագա անելիքների հետ կապված հարցեր:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am