Tesla-ն ցուցադրել Է իր լիարժեք ավտոպիլոտի աշխատանքը

Armenpress 16:42, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla-ն ցուցադրել Է տեսահոլովակ, որտեղ ընկերության Էլեկտրամոբիլը քաղաքամերձ ճանապարհին ընթանում Է ինքնաղեկասարքի ռեժիմով: Այդ ամբողջ ժամանակ վարորդի նստոցին գտնվող մարդը ձեռք չի տալիս ղեկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավտոմեքենան ինքնուրույն կանգ Է առնում լուսացույցերի առջեւ, մտնում Է ուղանցույց եւ կատարում երթեւեկության այլ անդամների վազանցում: Ճանապարհի որոշ հատվածներում Էլեկտրամոբիլը թափավազքը հասցնում Է ժամում 75 կիլոմետրի:

Տեսահոլովակն ավարտվում Է նավիգատորով առաջադրված ուղղությամբ ավտոմեքենայի ժամանմամբ: Ավելի վաղ ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հայտարարել Է, որ 2020 թվականին Tesla-ն պլանավորում Է ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծառայություն գործարկել: Ձեռնարկատիրոջ խոսքով՝ այդ նպատակով ընկերությունն առանձին ավտոհավաքակազմ կստեղծի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am