Սամվել Տեր-Սահակյանը Գրենկե Օփենում կիսեց 1-8-րդ հորիզոնականները

Armenpress 13:26, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳրոսմայստերՍամվել Տեր-Սահակյանը Գերմանիայի շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը: Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-8-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Տեր-Սահակյանը գրավեց 4-րդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Դանիել Ֆրիդմանը, ով իրավունք ստացավ մասնակցելու Գրենկե Չեսս Կլասիկ սուպերմրցաշարին: Արամ Հակոբյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 21-րդ հորիզոնականը:

Գերմանիայում ավարտվեց Եվրոպայի ամենախոշոր՝ Գրենկե Չեսս Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 904 շախմատիստներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am