Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի

Armenpress 13:20, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ընդունվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնաժողովի նախկին նախագահ Աշոտ Մնացականյանի պաշտոնավարումը դադարեցվեց՝ իր դիմումի համաձայն, ապա նախագահ ընտրվեց Լևոն Հովհաննիսյանը: Նրա օգտին ավագանին միաձայն քվեարկեց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am