Կարմրուկը Վրաստանում չի նահանջում. նախարարը հորդորում է պատվաստում ստանալ

Armenpress 12:12, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկրի բնակչությանը հորդորել Է կարմրուկի դեմ պատվաստում ստանալ Իմունացման համաշխարհային շաբաթի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2019 թվականի հունվարից մինչեւ ապրիլ Վրաստանում գրանցվել Է կարմրուկով հիվանդանալու 3 հազար 172 դեպք: Այդ ցուցանիշը գերազանցում Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում վարակվածների թվական տվյալները: Նորման համարվում Է տարվա ընթացքում կարմրուկով հիվանդանալու 10 դեպքը: Ինֆեկցիոնիստները գտնում են, որ կարմրուկի համաճարակը Վրաստանում կարող Է կանգնեցնել միայն համատարած պատվաստումը:

Սերգեենկոյի խոսքով՝ պատվաստումներ ստացել են արդեն Վրաստանի 120 հազար բնակիչներ, սակայն դա բավարար չԷ: Նա հայտարարել Է, որ այս տարի կարմրուկի դեմ պատվաստման գծով առողջապահության նախարարության նպատակը պատվաստվողների թիվը 300 հազարի հասցնելն Է:

Իմունացման համաշխարհային շաբաթը նշվում Է ամեն տարի՝ ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում: Այն ուղղված Է ցանկացած տարիքում մարդկանց հիվանդություններից պաշտպանության համար պատվաստանյութերի օգտագործումը խրախուսելուն, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am