ԱԺ-ն կողմ քվեարկեց Հայաստանի ու Արգենտինայի միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին

Armenpress 10:39, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ու Արգենտինայի Հանրապետության միջև դեռևս 2011թ. ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս կողմերի քաղաքացիներին իրենց սովորական վավերական անձնագրերով տարանցել կողմի տարածքում, առանց մուտքի արտոնագրի պահանջի ու մնալ այնտեղ առավելագույնը 90 օր:

Վավերացված համաձայնագիրը թույլ կտա կողմերի միջև դյուրացնել կողմերի միջև փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը թույլ կտա քաղաքացիների մուտք գործել ու մնալ կողմերի տարածքում զբոսաշրջության և արձակուրդի նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am