Մեսսին շարունակում է մնալ «Ոսկե խաղակոշիկի» հիմնական հավակնորդը  

Armenpress 10:27, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հիմնական հավակնորդը մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական առաջնությունների հերթական տուրերից հետո Մեսսին ունի 66 միավոր և խփել է 33 գոլ: Նրան է մոտեցել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ով խփել է 30 գոլ և ունի 60 միավոր: Եռյակի վերջում Ֆաբիո Կվալյարելան է իտալական «Սամպդորիա»-ից:

«Բարսելոնա»-ի հարձակվողն արդեն հասցրել է 5 անգամ արժանանալ «Ոսկե խաղակոշիկին»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am