Նիկոսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն երիտասարդական քայլերթով

Armenpress 10:25, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոսիայում  հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կիրականացնեն՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով cyprus-mail.com կայքը, Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովը հայտարարել է Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված երիտասարդական քայլերթ իրականացնելու մասին:

Քայլերթը կսկսվի Նիկոսիայի Մակարիոսի պողոտայից: Մասնակիցները կքայլեն Հայաստանի անվան պողոտայով. նրանց կմիանան համայնքի մյուս անդամները, որտեղից միասին կգնան հայկական եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ. այնտեղ էլ տեղի կունենա հիշատակման արարողություն:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am