ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

Armenpress 20:52, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական С-400 համալիրը գնելու գործարքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, lenta.ru-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը:

Նա ավելացրել է, որ Վաշինգտոնը կարող է իր ռազմական բազաները Թուրքիայից տեղափոխել Հունաստան: Սենատորը բացառել է նաև Թուրքիային 5-րդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը:

«Դա կոնգրեսի երկու կուսակցությունների դիրքորոշումն է»,-ասել է Մենենդեսը:

Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ С-400 համալիրը գնելը որոշված հարց է, և երկիրը այն կստանա 2019 թվականի հուլիսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am