Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը

Armenpress 17:10, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը 06:00-ից մինչև 24:00-ն մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպք Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի  ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am