Հրապարակվել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 3-րդ Էպիզոդի թրեյլերը

Armenpress 15:47, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO ընկերությունը ներկայացրել Է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 3-րդ Էպիզոդի թրեյլերը: Ենթադրվում Է, որ սերիան նվիրված Է լինելու սպիտակների հետեւակի դեմ Յոթ թագավորությունների ճակատամարտին, որոնց կառավարում Է Գիշերվա արքան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ապագա Էպիզոդն ամենաերկարը կդառնա սերիալի պատմության մեջ: Հաջորդ սերիայի տեւողությունը կկազմի 1 ժամ 22 րոպե: Այն կցուցադրեն լույս ապրիլի 29-ի գիշերը:

Հիշեցնենք, որ ճակատամարտի նկարահանումների համար նկարահանող թիմին պահանջվել Է 11 շաբաթ: Սերիալի հեղինակները խոստանում են, որ մեզ սպասում Է հեռուստատեսության պատմության մեջ ամենաընդգրկուն ճակատամարտը, հաղորդել Է Life-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am