Շրի Լանկայի ոստիկանությունը տասնյակ պայթուցիչներ Է հայտնաբերել ավտոբուսի կայանատեղիում. Adaderana

Armenpress 15:01, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի ոստիկանությունը պայթուցիկ սարքերի գրեթե 90 պայթուցիչ Է հայտնաբերել Կոլոմբոյի՝ կղզու խոշորագույն քաղաքի շրջաններից մեկում: Այդ մասին, վկայակոչելով ոստիկանությանը, ապրիլի 22-ին հայտնել Է Adaderana նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ 87 պայթուցիչ Է հայտնաբերվել Պետայի շրջանում ավտոբուսի մասնավոր կայանատեղիում: Ավելի վաղ տեղեկատվություն Էր ստացվել, որ Շրի Լանկայի ռազմաօդային ուժերի զինծառայողներն ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել եւ վնասազերծել կղզու խոշորագույն Բանդարանայիկե միջազգային օդանավակայանի անմիջական մերձակայքում: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի Է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել Է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am