Մեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական Է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից

Armenpress 13:44, 22 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար փախստական Է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հակամարտող կողմերի հաշտեցման եւ վերաբնակված փախստականների նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում: «Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք Է վերադարձել 1203 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 392 մարդ (118 կին, 200 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 811 մարդ (243 կին, 414 երեխա)»,-ասված Է տեղեկագրում: Նշվում Է, որ օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր Է վերադարձել 87 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am