Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից

Armenpress 13:12, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան   քաղաքի   դպրոցներում   առաջին   դասարանցիների  հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, այս պահին    անհրաժեշտ է է ստուգել  երեխայի  տվյալների  առկայությունը՝   https://stugum.emis.am/ կայքի միջոցով:  «Ստուգումը կատարելիս  հնարավոր է ստանաք հետևյալ  հաղորդագրությունները՝

 -Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չենհայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

- Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չենհայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

 -«Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։

 -Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/: Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։

- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը»,- ասված է ՀՀ ԿԳՆտարածած հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am