Կայացել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները

Armenpress 12:42, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ում ապրիլի 5-ին և ապրիլի 18-ին կայացել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները, որոնք կրելու են շարունակական բնույթ:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 5-ին կայացած քննարկումները վերաբերում էին ՀԸԳՀ «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր» 6-րդ մասին, իսկ ապրիլի 18-ին՝ մաս 5-ի տրանսպորտին և էներգետիկային վերաբերող հատվածների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին:

Նիստերի սկզբում կառավարության ներկայացուցիչները ամփոփ ներկայացրել են ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները, այնուհետև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցադրումները։Վերահաստատվել է երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները հետագայում ևս շարունակելու պատրաստակամությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am