Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի նոր հրամանատար Է նշանակվել

Armenpress 11:13, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բրիգադի գեներալ Հոսեյն Սալամիին նշանակել Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նոր հրամանատար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իրանական հեռուստատեսությունը:

Սալամին ԻՀՊԶ-ի հրամանատարի պաշտոնում փոխարինել Է գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարիին: Ջաֆարիի պաշտոնանկության եւ ԻՀՊԶ-ի նոր հրամանատարի նշանակման պատճառները չեն ճշտվում: Հրամանատարի փոխարինումը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ԻՀՊԶ-ն հայտարարեց ահաբեկչական կազմակերպոություն: ԱՄՆ-ը ԻՀՊԶ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել Է ապրիլի 16-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am