Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 215-ի. նրանցից 35-ն օտարերկրացի են

Armenpress 17:52, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում տեղի ունեցած 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

«Այս պահին զոհերի թիվը 215 է: 7 կասկածյալ ձերբակալվել է: Զոհերի թվում կա 35 օտարերկրացի»,- ասված է Շրի Լանկայի News 1st հեռուստաընկերության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

Շրի Լանկայում Զատկի տոնակատարության ժամանակ 8 պայթյուն է որոտացել տարբեր վայրերում: Երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել:

                                                                                                                               

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am