Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Armenpress 14:23, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի պատճառով Իջևան քաղաքը և հարակից բնակավայրերը զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնագետները համապատասխան աշխատանքներ են կատարում վթարը վերացնելու ուղղությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am