Մկրտչյանը և Դանիելյանը ոչ-ոքի խաղացին Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում

Armenpress 13:57, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարին զիջում է մեկ միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին:

Էլինա Դանիելյանն այս տուրից հետո մեկ միավորով  է զիջում առաջատարին և ունի 5,5 միավոր: 5 միավոր ունի Լիլիթ Մկրտչյանը:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնաց 3 տուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am