Կիեւում մետրոյի երեք կայարան են փակել Պորոշենկոյի եւ Զելենսկու բանավեճերի պատճառով

Armenpress 16:46, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւում մետրոյի երեք կայարան են փակել Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի եւ Վլադիմիր Զելենսկու բանավեճերի պատճառով, որոնք տեղի կունենան «Օլիմպիյսկի» ազգային մարզական համալիրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտնել Է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը: «Օլիմպիյսկայա» կայարանը, «Սպորտի պալատ» կայարանը, «Լեւ Տոլստոյի հրապարակ» կայարանը փակ են մուտքով եւ ելքով»,- ասված Է Twitter-ում մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:

Ապրիլի 17-ին հայտնի Է դարձել, որ թեկնածուները պայմանավորվել են բանավեճերը Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում անցկացնել 19:00-ին: Ըստ որում թեկնածուների շտաբներն սկսել են երկու բեմի տեղակայումը: Բացի մարզադաշտում կայանալիք հանդիպումից, օրենքը սահմանում Է բանավեճերի անցկացում Հանրային հեռուստատեսությունում Երեւանի Ժամանակով 22:00-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am