Բացահայտվել Է ծերացման գլխավոր պատճառը

Armenpress 14:27, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ մարմնական բջիջների մուտացիաների թիվը տարիքի հետ մեծանում Է: Հետազոտողները կարծում են, որ այդ գործընթացը հանգուցային Է ծերացման եւ քաղցկեղի զարգացման հարցում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Կենսաբանները հաջորդակարգել են (որոշել են նուկլեոտիդային հաջորդականությունը) մինչեւ 100 արեկան մարդկանց լիմֆոցիտների B- համագենը: Պարզվել Է, որ նորածինների մոտ մուտացիաների միջին թիվը հասնում Է 463,4-ի, 27 – 30 տարեկան մարդկան մոտ կա 1181,9 մուտացիա, իսկ նրանց մոտ, որոնք 52 – 75 տաերկան են՝ 2101,7 մուտացիա: Երկարակյացների մոտ (97 – 106 տարեկան) դիտվել Է 3127 մուտացիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am