Ճապոնիայում հիվանդանոցից դուրս կգրեն 258 գրամ քաշով ծնված մանկիկին

Armenpress 10:39, 19 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում հիվանդանոցից դուրս կգրվի ծծկեր երեխան, որը ծնվել Է աշխարհում ամենափոքր՝ 258 գրամ քաշով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Նագանոյի պրեֆեկտուրայի մանկական հիվանդանոցի բժիշկներին: Հղիության ընթացքում տղայի մոր մոտ հիպերտոնիա Է զարգացել, եւ բժիշկներն անհանգստացել են նրա ներարգանդային զարգացման համար: Անցյալ տարվա հոկտեմբերին հղիության 24-րդ շաբաթին որոշվել Է նրան կեսարյան հատում անել: Մանկիկը լույս աշխարհ Է եկել 258 գրամ քաշով: Դա աշխարհում ամենափոքր քաշն Է այն երեխաների թվում, որոնք այնուհետեւ կարողացել են ողջ մնալ եւ նորմալ զարգանալ: Մոր խոստովանությամբ՝ սարսափելի Էր նրան դիպչելը, այնքան փոքր Էր նա: Բժիշկները նշում են սկզբնական շրջանի բարդությունների մասին: Մասնավորապես, դժվար Էր երեխային կաթոցիչ դնել, քանի որ նրա արյունատար անոթները բարակ Էին ասեղներից: Այժմ տղայի հասակը 43 սանտիմետր Է, իսկ քաշը՝ 3374 գրամ: Ինչպես սպասվում Է, ապրիլի 20-ին երեխան կարող Է դուրս գրվել հիվանդանոցից:Աշխարհում արձանագրված Է ընդամենը 24 դեպք, երբ 300 գրամից փոքր քաշով ծնված երեխաներին հաջողվել Է ողջ մնալ: Նրանցից գրեթե բոլորն աղջիկներ են եւ միայն հինգը՝ տղաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am