«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում է. Մխիթարյանը մասնակցեց «Նապոլի»-ի դեմ խաղին

Armenpress 00:55, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ՝ երկու խաղում ընդհանուր 0:3 հաշվով հաղթելով «Նապոլի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվել էր իտալական ակումբին: Առաջին կեսում թեպետ վիճակագրությամբ առավելություն ուներ «Նապոլի»-ն, սակայն ստանդարտ իրավիճակը ճիշտ օգտագործեց «Արսենալ»-ը: Լյակազեթը դիպուկ հարվածով առաջ մղեց «զինագործներին»: Ի վերջո, լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն առավելությամբ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 34-րդ րոպեին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am