Երկու ՋՕԸ-ներում ՊՎԾ-ն հայտնաբերել է ավելի քան 2 մլրդ դրամի խախտումներ

Armenpress 15:05, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողության ծառայությունն ավարտել է երկու ջրօգտագործող ընկերություններում իրականացվող ուսումնասիրությունը։ Դրանք են «Արմավիր» ու «Էջմիածին» ջրօգտագործող ընկերությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: 

«Երկուսի մոտ էլ հայտնաբերվել են ավելի քան 1-ական մլրդ դրամի խախտումներ: Կատարվել են 2014-2018 թթ. գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ, վերականգնման է ենթակա ավելի քան 2 մլրդ դրամ գումար»,- «Արմենպրես»- տեղեկացմամբ, ասաց նա:

Նա նաև նշեց, որ մնացած աշխատանքները շարունակվում են ավելի լավ որակով ու թափով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am