Լիլիթ Մակունցը «Քաղաքացու օրվա» տոնակատարությունների համար տրամադրվելիք 124 մլն դրամն արդարացված է համարում

Armenpress 14:57, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Կառավարության պահուստային ֆոնդից «Քաղաքացու օրվա» տոնակատարությունների համար տրամադրվելիք 124 մլն դրամն արդարացված է համարում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում:

«Տոնակատարությունների համար պարբերաբար գումարներ հատկացվում են, և, այո՛, ես կարծում եմ, որ Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվի գումար: Այդ գումարը ծախսվելու է ոչ միայն տոնը Երևանում, այլև բոլոր մարզերում նշելու համար»,- ասաց Մակունցը:

Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am