Մեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական Է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից

Armenpress 13:45, 18 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 1,2 հազար մարդ Է Հորդանանից ու Լիբանանից Սիրիա վերադարձել անցած օրվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում: «Անցած մեկ օրում 1214 փախստական Է Սիրիայի Արաբական Հանրապետություն վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 362 մարդ (109 կին եւ 185 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 852 մարդ (256 կին, 435 երեխա)»,-ասված Է տեղեկագրում: Նշվում Է, որ օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 62 սիրիացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am