Շոտլանդիայում գնդակահարել են «Ասեղի վրա 2» ֆիլմից դերասան Բրեդլի Ուելշին. The Sun

Armenpress 13:42, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդինբուրգում գնդակահարել են բռնցքամարտիկ եւ դերասան Բրեդլի Ուելշին, որը խաղացել Է «Թ2 Թրեյնսփոթինգ» («Ասեղի վրա 2») ֆիլմում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Sun-ը: Հրատարակության տվյալներով՝ անհայտ մեկը դերասանի գլխին կրակել Է այն բանից հետո, երբ նա ավտոմեքենան կայանում Էր բնակարանի դռների մոտ: Ստացած վերքերից Բրեդլի Ուելշը տեղում մահացել Է: Ներկայում ոստիկանները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am